ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Մեկնարկել է «Թատրոն-X» փառատոնը

Մեկնարկել է «Թատրոն-X» փառատոնը
16.04.2016 | 12:21

Մեկնարկել է «Թատրոն-X» 9-րդ հանրապետական փառատոնը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:
Փառատոնի շրջանակում՝ Երևան, Գյումրի, Վանաձոր, Էջմիածին, Հրազդան և Աբովյան քաղաքների 12 թատրոններ կներկայացնեն 2015 թվականին բեմադրված՝ դրամատիկ, տիկնիկային, պարային և կատակերգական ժանրի 14 ներկայացում:
Փառատոնը ներառում է նաև գրքի շնորհանդես. մայիսի 7-ին` ժամը 15:00-ին, Էջմիածնի «Մաչանենց» թատրոնում, հանրությանը կներկայացվի Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախագահ, արվեստագիտության թեկնածու Արա Խզմալյանի «Հարցականի ներքո» գիրքը:
«Թատրոն-X»-ը անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախաձեռնությամբ:

Դիտվել է՝ 832

Մեկնաբանություններ